Օգոստոսի օգտին քվեարկել է հարցվածների 18,5 %-ը, իսկ «ամենադատարկ» ամիսը փետրվարն է՝ չնայած Վալենտինի օրվան:

Օգոստոսից հետո սիրով զբաղվելու համար ամենաբարենպաստ ամիսներն են հուլիսը (14 %) և հունիսը (10 %): Մայիսը ծաղկման շրջան է ոչ միայն փողոցում, դրա օգտին քվեարկել է հարցման մասնակիցների 6 %-ը:

Հարցումը ցույց է տվել, որ գարնան ամիսներն ավելի «սեքսուալ են», քան աշնան ամիսները: Գիտնականները սա մեկնաբանում են այն հանգամանքով, որ ձմռան ընթացքում օրգանիզմում բարձրանում է մելատոնինի մակարդակը, որն ընկճախտի հորմոն է, ինչն իր հերթին հանգեցնում է սեռական ցանկության նվազման:

Իսկ տաք եղանակներին տղամարդկանց մոտ բարձրանում է տեստոստերոնի մակարդակը: Այն հունիսին 33 %-ով ավելի շատ է, քան հունվարին:

1in.am