Սոցիալական կայքերն ու տղաները

Տղամարդիկ ավելի մեծ դժվարությամբ են անկեղծանում և խոսում իրենց զգացմունքների մասին: Այդ են վկայում նաև ֆեյսբուքյան պոստերը: Ուստի, նախքան ի լուր աշխարհին «Ես սիրում եմ քեզ» գրելը, կշռադատիր քայլերդ և ավելի մեղմ տարբերակ ընտրիր: Իսկ մեր սանդղակը կօգնի ճիշտ կողմնորոշվել այդ հարցում:

N1 որակը, որ տղամարդիկ գնահատում են անկողնում

Մեր հարցմանը մասնակցած ավելի քան 200 տղամարդիկ միահամուռ կերպով նշեցին, որ անկողնում առավել գնահատում են կնոջ … ակտիվությունն ու հետաքրքրվածությունը: Ի դեպ, արժե նշել, որ ինքնավստահությունն ու վարպետությունը, համապատասխանաբար, երկրորդ և երրորդ տեղում էին: Ահա մի քանի օգտակար խորհուրդ՝ քո հետաքրքրվածությունը ցույց տալու վերաբերյալ:

«Կեղտոտ» զրույցներ

Սա ամենևին չի նշանակում, որ պետք է դառնաս պոռնոֆիլմի հերոսուհի: Պարզապես խոսիր սեքսի մասին, շա՜տ խոսիր: Ասա, թե որ շարժումներն են քեզ դուր գալիս, առաջարկիր նոր դիրքեր, հիշիր ձեր անցկացրած հիանալի ժամերի մասին: Որքան ավելի շատ զրուցես այդ թեմայով, այնքան ավելի շատ կգրգռես նրան` ցույց տալով, որ ուզում ես հենց այդ պահին լինել նրա հետ:

Հուշիր

Նրբանկատությունը տղամարդկանց ուժեղ կողմը չէ: Ուստի ուղարկիր նրան հստակ «Ես քեզ ուզում եմ» ազդակներ, որոնք նա չի կարողանա բաց թողնել: Պարբերաբար սեքսի նախաձեռնությունը վերցրու քո ձեռքը: Կարող ես «բռնացնել» նրան, երբ ամենից քիչ է սպասում, ասենք՝ լոգարանում ցնցուղ ընդունելիս:

Ձեռքերի օգնությամբ

Սիրո թեժ պահին օգտագործիր մարմնի լեզուն` քո հիացմունքն ու հետաքրքրվածությունն արտահայտելու համար: Դիպչիր կրծքիդ, նրա հետույքին, ազդրերիդ ներքին հատվածին, նրա ուսերին… Այդ հպումները ոչ միայն ցույց կտան, որ դու տարված ես պրոցեսով, այլև նրան գերագույն հաճույք կպատճառեն:

Տարվա՞ծ ես նրանով, թե՞ ոչ: Ցույց տուր գրկախառնության միջոցով:

Ոչ լիարժեք ընկերներ, ոչ լիարժեք զույգ. այդպիսի շրջանը հարաբերություններում կոչվում է «մոխրագույն զոնա»: Եթե նման իրավիճակում ես, ապա ընդամենը գրկախառնությամբ կարող ես ցույց տալ, թե ինչպիսին ես տեսնում ձեր հետագա հարաբերությունները: Վերևում նշված հուշումները կօգնեն արտահայտել այն, ինչ դժվարանում ես ասել բառերով:

Ինչպես ցույց տալ, որ միշտ նրա կողքին ես

Վերջերս Քլոե Քարդաշյանը հայտարարեց, որ հետաձգում է «Քլոե և Լամար» շոուի նկարահանումները` Լամարի հետ ավելի շատ ժամանակ անցկացնելու և նրան աջակցելու համար, քանի որ երիտասարդի կարիերայում դժվար շրջան է սկսվել: Մասնագետներն ասում են, որ սա շատ խելամիտ քայլ է: Երբ տղամարդը դժվար իրավիճակում է, նա կարող է մեկուսանալ շրջապատից և մտածել, որ արժանի չէ իր սիրած էակին, առավել ևս՝ եթե վերջինս հաջողում է աշխատանքային ոլորտում: Սակայն, սա ամենևին չի նշանակում, որ հանուն սիրելիի պետք է հրաժարվել ամեն ինչից: Պարզապես, աշխատեք ավելի շատ ժամանակ անցկացնել երկուսով և զբաղվեք այն գործերով, որոնք երկուսիդ էլ հաճույք են պատճառում. օրինակ` ճաշ պատրաստեք, համերգների հաճախեք և այլն:

cosmo.am