Այս պահին որոնողական աշխատանքները սկսել են, որը կատարվում է ոստիկանության Կոտայքի մարզային վարչության, ոստիկանության Հրազդանի և Եղվարդի բաժինների, ինչպես նաև՝ ՀՀ ԱԻՆ ՓԾ Կոտայքի մարզի փրկարարական վարչության և Հրազդանի հրշեջ-փրկարարական ջոկատի աշխատակիցների կողմից:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ա. Գեղամյանը աշխատում է ոստիկանության Եղվարդի բաժնում, իսկ Կ. Հարությունյանը ոստիկանության Եղվարդի բաժնի պետն է, կոչումով՝ գնդապետ:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ քիչ առաջ Կ. Հարությունյանի դին հայտնաբերել են իր հոր գերեզմանի մոտ կայանված «Nissan»՝ մակնիշի 050 ՈՍ 03 համարանիշի ավտոմեքենայում ՝ գլխի մասում ստացած հրազենային վնասվածքով: Ձեռքին է նաև «Макаров» տեսակի ատրճանակ, որն ըստ տեղեկությունների, նրա հաշվեցուցակային զենքն է:
Ինչպես նշված վայրից հայտնում է Գ. Շամշյանը, արդեն նշված վայր են ժամանում ոստիկանության Կոտայքի մարզային վարչության աշխատակիցները՝ մարզի ոստիկանապետ Գրիշա Բադալյանի գլխավորությամբ, ինպես նաև՝ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Կոտայքի մարզի քննչական բաժնի քննիչները՝ քննչական բաժնի պետ Վալենտին Պապյանի գլխավորությամբ:
Քիչ առաջ ֆոտոլրագրողը հայտնեց, որ դեպքի վայր են ժամանել ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Արամ Գաբրիելյանը, նույն վարչության պետի տեղակալ Սամվել Ասատրյանը, նույն վարչության 2-րդ վարչության պետ Ալիկ Մարգարյանը և ոստիանության Կոտայքի մարզային բաժինների և նույն վարչության ստորաբաժանումների պետերը: