Դեռևս չբացահայտված հանգամանքներում Ճամբարակ-Թթուջուր ավտոճանապարհի 3-րդ կմ-ում «Օպել Վեկտրա» մակնիշի 34 UP 937 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել, ինչի արդյունքում վարորդ Ս.Ղավալյանը տեղում մահացել է, իսկ ուղևոր` 1997 թ. ծնված Ն.Ղավալյանը ստացել է տարբեր մարմնական վնասվածքներ և մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` տեղափոխվել Ճամբարակի բժշկական կենտրոն:
Տուժածի առողջական վիճակը բժիշկները գնահատել են բավարար:
pastinfo.am