Ցանկանում եմ մեր հանդիպման 6-ամսյակը նշել, բայց չգիտեմ` ինչպես նա կարձագանքի:
Վեց ամիսը տոնելու առիթ չէ: Դրական հաղորդագրություն ուղարկիր, և նա կմտածի՝ ինչ անուշիկն է իմ ընկերուհին, այլ ոչ թե՝ հոգեկան շեղում ունեցող մեկը, ով չափազանցնում է դեպքերի կարևորությունը:
Նորմա՞լ է, արդյոք, ստուգել նրա հեռախոսը կամ էլեկտրոնային հասցեն:
Երբ նա լոգարանում է, և դու պատահմամբ տեսնում ես, որ նրա հեռախոսին հաղորդագրություն եկավ, նորմալ է: Եթե պարբերաբար ստուգում ես նրա հեռախոսը, նորմալ չէ:
Ընկերուհուս ընկերը խոստացել է նրան մատանի նվիրել: Ի՞նչ է սա նշանակում:
Նա պատրաստ չէ ամուսնության, իսկ նման ոչ պարտադրող քայլը պարզապես հնարք է` աղջկան կողքին պահելու համար:
Ընկերս գիրանում է, և դա ինձ դուր չի գալիս: Կարո՞ղ եմ ասել նրան այդ մասին:
Այո՛… միայն թե`զգուշորեն. «Միասին մարզասրահ գնալը հիանալի կլինի, ի՞նչ ես կարծում», այլ ոչ թե. «Դու գիրանում ես»:
Որքա՞ն պետք է սպասեմ՝ նախքան նրան ծնողներիս հետ ծանոթացնելը:
Ընկերներիդ հետ ծանոթացնելուց հետո և նրա տանը քո անկյունն ունենալուց առաջ:
Ընկերոջս հետ հանդիպում եմ արդեն հինգ տարի, սակայն նա դեռևս գլխավոր հարցին չի անդրադարձել: Կա՞ որևէ տարբերակ, որով կարող եմ արագացնել դեպքերի ընթացքը:
Մի՛ սպասիր այլևս։ Ասա, որ ցանկանում ես ամուսնանալ: Եթե նա լուրջ մտադրություններ ունի, անմիջապես գործի կանցնի:
Ընկերոջս մտերիմ ընկերներից մեկն ընդգծված կոպիտ է ինձ վերաբերվում: Ի՞նչ անեմ:
Հարց տուր ինքդ քեզ՝ ինչու ես հանդիպում մի տղայի հետ, ով թույլ է տալիս, որ իր ընկերն այդքան վատ վերաբերվի քեզ:
Հանդիպել եմ մի տղայի, ով արդեն ընկերուհի ունի: Ի՞նչ կլինի, եթե սկսեմ սեթևեթել նրա հետ:
Եթե նրա նկատմամբ ինչ-որ բան ես զգում, շատ վատ է քեզ համար, և եթե նա դավաճանում է ընկերուհուն՝ քեզ հետ ժամանակ անցկացնելով, նույնպես շատ վատ է:
Եթե տղամարդը սեքսից հետո չի ցանկանում գրկախառնվել, արդյո՞ք սա նշանակում է, որ չի սիրում քեզ:
Ո՛չ, սա նշանակում է, որ նա հենց նոր օրգազմ ապրած տղամարդ է, ով քնելու ցանկություն ունի:
Ես և ընկերս ապրում ենք տարբեր երկրներում: Փորձում ենք ամեն ամիս զվարճալի նվերներ ուղարկել իրար: Այլ գաղափարներ կա՞ն:
Պարզիր՝ որտեղ է նա սիրում ժամանակ անցկացնել և խմիչք հյուրասիրիր նրան և ընկերներին: Դա նրանց դուր կգա:
Ես վերջերս եմ նշանվել, և հանկարծ սկսել եմ նկատել նշանածիս բոլոր կամակորությունները: Սա նորմա՞լ երևույթ է:
Միանշանակ: Դու հիմա ես նկատում, որ ստիպված ես լինելու լսել Russell Brand-ից ստացած նրա «քնքուշ» տպավորությունների մասին մշտապես: Այնքան էլ մեծ առիթ չէ բաժանման համար, այնպես չէ՞:
Արդյո՞ք պետք է վատ զգամ այն հանգամանքից, որ իմ օրգազմների «թիվն» ավելի բարձր է, քան նրանը:
Իհարկե ո՛չ:
Ընկերս երբեք չի խանդում: Անհանգստանալու առիթ ունե՞մ:
Բոլորովին ո՛չ: Խանդը անվստահության, այլ ոչ թե սիրո դրսևորում է: Եվ դա ամենևին էլ սեքսուալ չէ:
Նորմա՞լ է, արդյոք, չոր (ոչ զգացմունքային) սեքս ունենալ հարաբերությունների որոշակի փուլում:
Այո՛, հատկապես առաջին վեց ամսից հետո, երբ մեղրամսի փուլն անցնում է:
Ընկերս իր աշխատակցուհու մասին շատ է խոսում: Սիրահարվա՞ծ է նրան:
Հավանաբար ո՛չ: Առաջարկիր երեքով որևէ տեղ գնալ: Եթե որևէ բան չկա, նա չի առարկի:
Ընկերոջս առնանդամին հերպես է գոյացել, նա երդվում է՝ որ երբեք չի դավաճանել ինձ: Ստում է, այնպես չէ՞:
Հնարավոր է` ունեցել է այն նախքան քեզ հանդիպելը, սակայն ի հայտ չի եկել մինչև այդ պահը: Սակայն ստուգվելը չի խանգարի:
Մեր երկրորդ հանդիպմանն ասաց, որ սիրում է ինձ: Հնարավո՞ր է նման բան:
Ո՛չ, նա պարզապես ուզում է կիսավարտիքիցդ ներս սողոսկել:
Ի՞նչ է իրականում նշանակում «3-րդ հանդիպման հապաղում»-ը:
Խուսափում է զանգահարել քեզ, որովհետև վախենում է, որ երրորդ հանդիպումից հետո իրեն կսկսես քո բոյֆրենդը համարել:
cosmo.am