Իսկ ինչպե՞ս որոշել` որ տիպին է պատկանում մարդը:
Նրանք, ում մոտ գերակշռում է դոֆամին հորմոնը, «հետազոտողներ» են: Նրանք միշտ ձգտում են նորարարության եւ’ կենցաղում, եւ’ սիրո մեջ:
Սեռոտոնինի գերակայության պարագայում, որպես կանոն, իշխում են հանգստությունն ու հավատարմությունը, այդ մարդիկ ճիշտ են կառուցում սոցիալական կապերը եւ կոչվում են «կառուցողներ»:
«Ղեկավարը» ձեւավորվում է տեստոստերոնի բարձր մակարդակից: Այս խմբի ներկայացուցիչները վճռական են եւ պահանջկոտ: Նրանք մարտավարական մտածողություն ունեն եւ սիրում են մտքերն ուղիղ տեքստով ասել:
Էստրոգենի առավելագույն առկայությունը ստեղծագործ եւ պարզ մարդկանց է հատուկ, որոնց դոկտոր Ֆիշերն անվանել է «բանակցողներ»:
Յուրաքանչյուրիս մեջ առկա է այդ տիպերից երկուսը, որոնցից մեկն էլ գերակշռում է եւ որոշում է մեր պահվածքն ու նաեւ` զուգընկերոջ ընտրությունը: Եվ սիրո մեջ հաջողությունը կամ պարտությունը պայմանավորված են նրանով` որքան են մեր մեջ գերակշռող գծերը համապատասխանում դիմացինի պահանջներին, գրում է The Daily Mail պարբերականը:
«Սիրո մեջ, իհարկե, կա հրաշք, բայց գիտելիքը մեծ ուժ է: Եթե դու գիտես` ով ես եւ ինչ ես փնտրում, ինչպես ես սիրում, եւ ինչպես են կարողանում սիրել ուրիշները, դու կարող ես նաեւ ունենալ այդ հրաշքը, գտնել իրական սեր ու պահպանել այն եւ իրականացնել քո երազանքները»,- վստահեցնում է բժիշկ Ֆիշերը:

LoveYou.am