Անդրադարձը Գայանե Ասրյանի

Գլուխներս կորցրած համատեղ կյանքի ընթացքում երբեմն մոռանում ենք մեր կանացի «թաքստոցի» մասին: Cosmo-ն իր նախկին հոդվածներում արդեն անդրադարձել է, որ մենք՝ աղջիկներս, ամեն ինչ չէ, որ պետք է ի ցույց դնենք տղամարդկանց: Փոքրիկ գաղտնիքները մեր կյանքում պարտադիր են, նրանց մասին ԵՐԲԵՔ, հասկանո՞ւմ ես ԵՐԲԵՔ չպետք է մոռանանք առաջին ամուսնական օրերից սկսած՝ մինչև հեռավոր համատեղ ծերություն:

Քո դիմահարդարումը պետք է որոշ չափով առեղծված լինի ՆՐԱ համար, դե ուրեմն հեռու պահի՛ր դիմահարդարման միջոցները։

Տղաները հաճախ են մեզ հաճոյախոսության տեսքով հարցնում՝ այս ինչպե՞ս ես աչքերդ կամ շուրթերդ գեղեցկացրել: Քո պատասխանը պետք է մի թեթև ժպիտ լինի, որը նրա ուղեղում մի մեծ հարցական կկախի: Թող նրանք այդպես էլ տանջվեն՝ երազելով տեսնել քո շրթներկը կամ աչքերի սևաներկը: Բայց սպասի՛ր, արի´ նրանց մեր նախընտրած օծանելիքների սրվակներն այնուամենայնիվ ցույց տանք: Թե չէ ինչպե՞ս են ինքնուրույն գլուխ հանելու մեզ համար օծանելիք ընտրելիս 

Ա՜յ այնտեղ, պահարանի ամենախորքում թաքցրու «սարսափելի գայթակղիչ» ներքնազգեստներդ։

Իհարկե, մենք կուրորեն չենք հավատում ֆրանսուհիների կանացիության օրենքներին և առեղծվածային մնալու տեսությանը, բայց մի հարցում մենք պարտավոր ենք հետևել նրանց օրինակին: Ժանեկավոր գուցե փետրավոր կամ սիլիկոնե մեր կրծկալներն ու այլ ներքնազգեստային պարագաներ պետք է կողպեքի տակ պահենք: Համատեղ կյանքի ընթացքում դրանք պարզապես չեն կարող լինել այստեղ, այնտեղ և ամենուր կամ նրա վերնաշապիկի թևքերի մեջ: Ու նաև վերջիններս հետ միասին լվանալու, հետո անփութորեն իրար մեջ թողելու պատճառաբանությունն արդարացված չէ: Այնպես որ, արի թող նա այդպես էլ երեխայի պես մտածի, որ դրանք հարևանի տնից ես վերցնում և երեկոները անկողին մտնելուց առաջ խենթացնում նրան: Զուգագուլպայի հարցում արի համաներում անենք՝ պատկերացնելով մի ձյունոտ երեկո նա տուն վերադառնալիս, սեքսուալ երևակայության գիրկն ընկած քեզ գուգագուլպա կնվիրի…

Ու մի քիչ էլ COSMO խենթություն…

Եկե՛ք թաքցնենք խոհանոցային պարագաներից որևէ մեկը, ասենք ամենափոքր թավան, ու երբ մենակ կլինի տանը՝ առանց քեզ, թող տակնուվրա անի ամբողջ խոհանոցը ձվաձեղ պատրաստելու համար: Հետո կասենք` «այ տեսնում ես, առանց ինձ անգամ ձվածեղ պատրաստել չես կարող :))))

cosmo.am