Հայրենիք վերադարձած ՀՀ քաղաքացի Արսեն Խոջոյանը լրագրողների հետ զրույցում պատմել է ադրբեջանական գերության պայմանների մասին:

Արսեն Խոջոյանին ադրբեջանական գերությունից հետ են վերադարձրել ապրիլի տասի ցերեկը՝ ԿԽՄԿ միջնորդությամբ:

Չնայած անառողջ տեսքին Խոջոյանը պայմաններից առանձնապես չի բողոքել: Նրան պահել են Բաքվի մեկուսարաններից մեկում: Ծեծի ու կտտանքների մասին հարցին բա բացասական պատասխան է տվել: Հարցաքննությունների ժամանակ նրանից հարցրել են արդյոք ինքը զինծառայող է ու պարզել են, թե ինչպես ու ինչու է հայտնվել հակառակ կողմում: Խոջոյանի խոսքով՝ իրեն կերակրել են, սակայն նա ջանացել է խուսափել սնունդից՝ մտավախություն ունենալով, որ դրա մեջ կարող էր ինչ-որ բան լինել: Առաջին օրերին առհասարակ չի կերել: Քնելու պայմանները եւս նորմալ են եղել:

Խոջոյանը շնորհակալություն է հայտնել բոլոր նրանցից, ովքեր մասնակցել են իր՝ հայրենիք վերադառնալու գործընթացին:

Հիշեցնենք, որ Արսեն Խոջոյանը մարտի յոթին հատել էր ՀՀ ու Ադրբեջանի ԶՈւ շփման գիծը: Հարցաքննության ժամանակ նա ասել էր, որ սխալմամբ է անցել ադրբեջանական կողմ, երբ ոչխարների էր արածեցնում:

Նշենք, որ ադրբեջանցիների մոտ գերի է նաեւ հայ զինծառայող Հակոբ Ինջիղուլյանը:

1

1

2

2

3

3

NEWS.AM