Պարոն Եղիազարյանը համեմատական տարավ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի և Հովիկ Աբրահամյանի միջև. «Ի տարբերություն օֆշորի հերոսի, նա տերմիններ չի օգտագործում, որոնց տեղյակ չէ, և այստեղ-այնտեղ երգում և նվագում՝ասելով, որ տեսեք՝ տնտեսություն չգիտեմ, բարդել եմ դարձել։
Տիգրան Սարգսյանն անգամ ներքաղաքական դաշտ է քանդել, թեկուզ և իր գործը չէր, սակայն տեսնելով, որ վարչապետի պաշտոնում բան չի անում, իրեն այլ դաշտ էլ քցեց՝ բացի երգելուց, ուրիշ բան էլ պիտի աներ, իսկ Հովիկ Աբրահամյանը կամային տղամարդ է»։
Ըստ բանախոսի՝ այսօր Հայաստանի Հանրապետությունը հասել է ծայրահեղ վիճակի, և այժմ պետության վիճակը բարելավել գրեթե հնարավոր չէ. «Հայաստանի հանրապետությանը համակարգային փոփոխություններ է հարկավոր, և Հովիկ Աբրահամյանը չէ, ով ուզում է լինի այս քանդված երկրում, այս ողբերգությունում էական փոփոխություն չի կարող անել առաջին 1 տարվա ընթացքում»։
Բանախոսը նաև ընդգծեց, որ Հայաստանում չկա գյուղատնտեսություն, կան միայն գյուղատնտեսությունը քանդող գործոններ, ինչպես նաև անդրադարձավ երկրում գնալով աճող արտագաղթին. «Ադրբեջանական կողմը անելիք չունի, սպասում է երկիրը դատարկվի, ինքն էլ զուռնա -դհոլով մտնի»,- շարունակեց Գուրգեն Եղիազարյանը։