Կինն այրվել է երեխաների աչքերի առաջ: Պատահարը տեղի է ունեցել ժամը 3-ի սահմաններում: Դպրոցականները փորձել են օգնություն կանչել, սակայն չեն հասցրել: Այս մասին հայտնում է Lifenews-ը՝ հղում կատարելով իրավապահ մարմիններին:

Ոստիկանությունը ենթադրում է, որ կինն ինքնասպան է եղել ընտանեկան խնդիրների պատճառով. նրան մշտապես ծեծում էր ամուսինը: Կնոջ հարևանները պատմում են, որ նրա մարմնի վրա մշտապես կապտուկներ են եղել: Հայտնի է, որ կինն ունեցել է 3 անչափահաս տղա: