Ֆիլմ՚՚ը Ադրբեջանի ազգային հերոս Մուբարիզ Իբրահիմովի մասին է պատմում, թե ո՞վ է Մուբարիզ Իբրահիմովը, բոլորիս քաջ հայտնի է, նա այն դիվերսանտն է, որը 2010 թվականին ներթափանցեց հայակակն դիրքերից մեկը, նկատվեց տղաների կողմից և խայտառակ մահով մեռավ:

Բայց ինչպես միշտ այս անգամ ևս ադրբեջանն ի բռնաբարումն մաքուր ճշմարտության, անցել է սեփական մարդասպաններին հերոսացնելու գործընթացին: Ֆիլմում ցուցադրվում են կադրեր, թե իբր Հայերը ներխուժում են ՙՙադրբեջան՚՚ և հարսանեկան արարողության ժամանակ կոտորում բոլորին, վառում կանանց, անգամ մանկանց, այսինքն ՝ ադրբեջանցիների պիղծ սկզբունքները վերագրվում է Հայերին:
Դրանից հետո ՙՙվրիժառու՚՚ Մուբարիզ Իբրահիմովը գնում է ՙՙանմեղ զոհերի՚՚ վրեժը լուծելու:
Ցավոք ֆիլմում իրողությունն այնաստիճան է խեղաթյուրված, որ դրա մասին գրելն անգամ դժվար է: Եվ այսպես ըստ իրենց Մ. Իբրահիմովը միայնակ ոչնչացնում է Հայկական հենակետի բոլոր անդամներին, բացի երկուսից, որոնցից մեկին իր հետ փորձում է գերի տանել, իսկ մյուսը ՙՙնենգաբար՚՚ թիկունքից կրակում է ՙՙվրիժառուին՚՚:
Հետո ադրբեջանից Հայկական դիրքերի վրա են հարձակվում Մ. Իբրահիմովի ՙՙվրեժի ծարավով՚՚ լեցուն պոտենցյալ ՙՙհերոսներ՚՚ և առանց լուրջ դիմադրության գրավում հենակետը, սպանելով բոլորին, վերջում ել Հայկական Եռագույնը նետում են մի կողմ , փոխարենը տեղադրելով Ադրբեջանի և Թուրքիայի դրոշները( ևս մեկ անգամ ապացուցելով, որ դիվերսիոն գործողությունների ժամանակ թուրքիան իր ակտիվ մասնակցությունն ունի):
Ի դեպ Հայ զինվոները ներկայացվում են, որպես սևամորթ անմարտունակ, խայտառակ զենքերով զինված ՙՙթուլամորթներ՚՚:

Ադրբեջանցիները հավանաբար մոռացել են, կամ չեն ուզում հիշել, որ իրենց դիվերսանտին, ոչ թե թիկունքից են խփել, այլ դեմ հանդիման, ավելին՝ մինչ նրա վրա կրակելը Հայ զինվորներից մեկը խրամատի մեջ ձեռնամարտի է բռնվել նրա հետ, օդ բարձրացրել և գետնին տապալել, մինչև վրա են հասել, զինակից ընկերները:
Ադրբեջանը սա չի ուզում հիշել, քանի որ իրենց հատուկ պատրաստվածություն ունեցող անհնազադ ցուլի կեցվածքով դիվերսանտին տապալողը 18 ից 20 տարեկան զինվորներն են եղել:

blogbox.am