Քիչ առաջ Armlur.am-ին ահազանգեց մի քաղաքացի, ով չցանկացավ նշել իր անունը, հայտնեց, որ իր կինը Կապանի «Սան պալաս» գիշերային ակումբի պարուհի է, գտնվում է նշված քաղաքում և նրան պահում են իր կամքին հակառակ` զրկելով ազատությունից: Ամուսնու փոխանցմամբ` կնոջը չեն թողնում վերադառնալ ընտանիք, քանի որ ոմն Արթուրի 340 հազար դրամ է պարտք: Armlur.am-ին Ոստիկանության լրատվության և հասարակայնության կապերի վարչությունից հաստատեցին լուրի իսկությունը` տեղեկացնելով, որ դեպքի առթիվ ձեռնարկվել են միջոցառումներ` անձի ինքնությունը պարզելու և հայտնաբերելու ուղղությամբ: Կատարվում է քննություն:

armlur.am