Նյու յորքյան դերասան և շոումեն Ջոնա Ֆելկոնը (Jonah Falcon), ով աշխարհի ամենաերկար առնանդամի սեփականատերն է, համաձայնել է իր սեռական օրգանը կտակել Իսլանդիայի «The Icelandic Phallological Museum» թանգարանին: Այս մասին հաղորդում է Лента.ru-ն՝ հղում կատարելով The Huffington Post-ին:
Ռեկորդակրի մահից հետո նրա մարմնի առավել նշանավոր հատվածը գիտալուսավորչական հաստատության գլխավոր ցուցանմուշը կդառնա:
43-ամյա Ջոնա Ֆելկոնի առնանդամի երկարությունը 34.2 սանտիմետր է: Շոումենը տպավորված է այն մտքով, որ իր մարմնի առավել յուրահատուկ մասը հասանելի կլինի համընդհանուր դիտարկմանը «մոտավորապես վիշապաձկան (կաշալոտի) և բևեռային արջի սեռական օրգանների մեջտեղում»:
Ֆելկոնը բազմիցս հրաժարվել է պոռնոգրաֆիայի աստղ դառնալու առաջարկներից, սակայն այս պարագայում նա պարզապես չի կարողացել դիմակայել հավերժական փառքի հնարավորությանը, որն առաջարկել են թեմատիկ թանգարանում:
Հավելենք, որ նա դեռ ամուսնացած չէ, ապրում է մոր հետ:
Աղբյուր՝ www.tert.am