Սակայն այդ օրը Արթուրը իրեն նվիրված պարային համարը դիտել է միայն skype-ով:
«Ամարաս» պարի ստուդյան մայիսի 18-ին հյուրընկալել էր բռնցքամարտիկին, ով մոտ օրերս մեկնելու է Հայաստանից եւ մինչ գնալը ցանկացել է հանդիպել պարուհիններին եւ անձամբ շնորհակալություն հայտնել` գեղեցիկ անակնկալի համար:
«Շատ գեղեցիկ անակնկալ էր: Ցավոք չկարողացա այդ օրը ներկա գտնվել, քանի որ մրցումների էի»,- ասաց Արթուրը:
Նշենք, որ առաջին անգամ Արթուրը պարային համարի ամբողջական վիդեոտարբերակը դիտել է հենց Amaras Dance Studio-ում:

…