Օբամայի վարչակազմը հայտարարել է, որ մտադիր է քայլեր ձեռնարկել ԱՄՆ քոլեջների և համալսարանների «սեռական բռնության համաճարակը» նվազեցնելու ուղղությամբ: Այս մասին հաղորդում է Риа Новости.ru-ն` հղում կատարելով USA Today-ին:
«Քոլեջները և համալսարանները պետք է առերեսվեն սեռական բռնության փաստերին: Այլևս իմաստ չկա աչք փակել կամ ձևացնել, որ նման խնդիր գոյություն չունի»,- հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենը
Կրթական հաստատություններում սեռական բռնությունների հարցը քոլեջների և համալսարանների ղեկավարների համար արդեն վաղուց «ցավոտ թեմա» է դարձել: Գրեթե յուրաքանչյուր հինգերորդ աղջիկը սեռական ոտնձգության կամ բռնաբարության զոհ է դառնում: Բացի այդ, սեռական ոտնձգությունների է ենթարկվում ամեն 16-րդ ամերիկացի տղամարդ:
Այս տվյալները փաստում են 2007 թ.-ին Արդարադատության ազգային ինստիտուտի պատվերով կատարված ուսումնասիրությունները:
Աղբյուր՝ www.tert.am