ԱՄՆ-ում սկանդալով է ավարտվել տղամարդկանց Hustler ամսագրի համար անցկացված ֆոտոսեսիան: Նկարահանումներին մասնակցող միլիոնատեր և պոկերի պրոֆեսիոնալ խաղացող Դեն Բիլզերեյնը մերկ մոդելին գրկել է ոտքերի մեջտեղից և երկրորդ հարկի բարձրությունից նետել լողավազանը: Արդյունքում աղջիկը կոտրել է ոտքը և ստիպված է դադարեցնել կարիերան պոռնոարդյունաբերության մեջ, իսկ միջադեպի մեղավորը նույնիսկ ներողություն չի խնդրել նրանից: Այս մասին հայտնում է The New York Daily News-ը:

Չարաբաստիկ նկարահանումներն անցկացվել են 33-ամյա միլիոնատիրոջ հոլիվուդյան առանձնատանը: 19-ամյա պոռնոաստղ Ջենիս Գրիֆիտի անկումը նկարահանվել է տեսախցիկով, հոլովակը տեղադրվել համացանցում: Տեսանյութում երևում է, թե ինչպես է տղամարդը հետևից մոտենում աղջկան, վեր բարձրացնում և ժպտացող պոռնոաստղին հարցնում՝ պատրա՞ստ է նա փորձության, թե՞ ոչ:

Այդպես էլ պատասխան չստանալով՝ միլիարդատերը գործի է անցել:

Միլիոնատերն աղջկան ջուրն է գցել գլխիվայր, սակայն ազատ անկման ժամանակ աղջիկը փոխել է դիրքն ու ջրավազանն ընկել ոտքերով:

Պոռնոաստղն ընդգծել է, որ նկարահանումների ժամանակ մասնակիցներն ալկոհոլ կամ թմրանյութեր չեն օգտագործել:

www.1in.am