ԱՄՆ-ի Քենթաքի նահանգում բլուրների վրա ահռելի չափսերի Նոյյան տապան կառուցելու ծրագիրը վերսկսվել է: Աստվածաշնչյան՝ աշխարհաստեղծման պատմությունը ներկայացնելիք թանգարանի հիմնադիր Քեն Հեմը հայտարարել է, որ բավարար գումար է հավաքվել՝ տապանի շինարարությունը սկսելու համար:
Ծրագիրը մոտավորապես 73 մլն դոլար արժե: Տապանի հիմնարկեքը նախատեսված է մայիսին:
Ակնկալվում է, որ տապանի կառուցումը կավարտվի 2016 թվականի ամռանը:

Նյութի Աղբյուր