Ինչպես հաղորդում են ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի մամուլի ծառայությունից, բանաձևն ընդունվել է 12 «կողմ», 5 «դեմ» ձայնով։

Արամ Համբարյանի խոսքով՝ ով Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն է,  այս քվեարկությունը հաստատում է Ամերիկայի նվիրվածությունը ճշմարտությանը, մեծ հարված է հասցնում Ցեղասպանության ժխտման թուրքական քաղաքականությանը և հստակ ուղերձ է հղում ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային, որ «նա պետք է վերջ դնի իր վարչակազմի մասնակցությանը՝ Անկարայի կողմից այս հանցագործությունը թաքցնելուն»:

Սենատի արտաքին հարաբերությունների հանձնախմբի նախագահ Ռոբերտ Մենենդեսի նախաձեռնությամբ քվեարկությունը տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության քննարկմանը նվիրված ժողովում, որի ժամանակ վերջինս հայտարարել է.

«Ինձ համար և կարծում եմ՝ բոլորի համար կա մի հստակ փաստ. ցեղասպանությունը ցեղասպանություն է, և հնարավոր չէ դրան մեկ այլ անուն տալ, պետք է ճանաչել այն: Հաջորդ տարի նշելով Օսմանյան կայսրության կազմակերպած Հայոց կոտորածի 100-ամյա տարելիցը, որը վերապրած մարդկանցից քչերն են ողջ մնացել, և որի հետևանքով 1,5 մլն մարդ է զոհվել, կարևոր է այս անգամ ավելի գլոբալ մտածել»: