ԱՄՆ արդարադատության նախարարությունը և Հետաքննությունների դաշնային բյուրոն համատեղ մասշտաբային գործողություն են անցկացրել՝ ազատելով երեխաների, որոնց ստիպում են զբաղվել մարմնավաճառությամբ, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Գործողության ընթացքում ազատվել է 168 երեխա, իսկ ձերբակալվել է մոտ 300 անձ, որոնք կասկածվում են երեխաների սեռական շահագործումը կազմակերպելու մեջ:

ԱՄՆ-ի տարածքում 100-ից ավելի քաղաքներում անցկացված գործողությունը տևել է չորս օր:

ԱՄՆ իշխանությունները մտահոգված են, որ ավելի ու ավելի շատ երեխաներ են ներգրավվում մարմնավաճառության մեջ համացանցի միջոցով:


Աղբյուր՝ www.tert.am