Միասեռականների դժգոհությունն է առաջացրել Mozilla Firefox-ի գլխավոր տնօրենի պաշտոնում Բրենդոն Այքի նշանակվելը, ով 2008-ին հազար դոլար է նվիրաբերել Կալիֆոռնիայում միասեռական ամուսնություններն արգելող օրենքի ընդունման համար: Այս մասին գրում է Korrespondent.net կայքը:
Մի շարք IT ընկերություններ կոչ են անում բոյկոտել այդ բրաուզերը: Միասեռականների ակցիային է միացել նաև OkCupid ծանոթությունների կայքը` պահանջելով Mozilla Firefox-ի նոր գլխավոր տնօրենի հրաժարականը:
Mozilla Firefox բրաուզերով կայք մտնելու փորձի ժամանակ հայտնվում է հետևյալ հաղորդագրությունը. «Բարև Ձեզ, Mozilla Firefox-ի օգտատեր: Ներողություն ենք խնդրում Ձեզ ընդհատելու համար: Mozilla-ի նոր գլխավոր տնօրեն Բրենդան Այքը միասեռ ամուսնությունների հակառակորդ է: Այդ պատճառով էլ մենք նախընտրում ենք, որ մեր օգտատերերը չօգտագործեն Mozilla ծրագիրը` մեր կայք մտնելու համար»:
Աղբյուր՝ www.1in.am