Զույգի միջև կռիվը բռնկվել է Չինաստանի փողոցներից մեկում: Կոնֆլիկտի ժամանակ երիտասարդը գրպանից հանել է նախապես պատրասած դյուրավառ հեղուկը և լցրել կնոջ վրա: Կինը ամեն կերպ փորձում էր հեռանալ ամուսնուց, սակայն վերջինս հասցրել է հանել կրակայրիչը և այրել կնոջը, ինչից հետո հեռացել է:
Ականատեսները փորձել են օգնել խեղճ կնոջը, սակայն նրա վերևի հագուստը միանգամից այրվել էր, իսկ մի քանի վայրկյան անց կրակը տարածվեց ամբողջ մարմնով:
Շտապօգնությունը տուժածին տեղափոխել է մոտակա հիվանդանոց: Ներկա պահին չինացի կնոջ առողջական վիճակը անհայտ է: