Բանն այն է ,որ յուրաքանչյուր ընտանիք փակ ,կամ գոնե զգալի չափով փակ սոցիալ -հոգեբանական միկրոհամակարգ է , որի հետևանքով նրանում կատարվող գործընթացների մեծամասնությունը մատչելի չէ օբյեկտիվ դիտման համար : Դրանք ամենօրյա և երկարատև գործընթացներ են ,որոնց մասին լրիվ պատկերացում չեն կարողանում կազմել նույնիսկ դրանց անմիջական մասնակիցները՝որպես գործող անձինք ,որպես սոցիալական դերակատարներ և դիտորդներ :
Ամուսինների հաջող հարմարվածության ապահովման հիմնական հոգեբանական նախադրյալներից , պայմաններից և մեխանիզմներից հատկապես կարևոր են՝
1.Ամուսիններից մեկի կողմից մյուսի դերը հասկանալու ,այդ դերը հոգեբանորեն ընդունելու և մտովի մյուսի դիրքի վրա կանգնելու ընդունակությունը :
2.Ամուսիններից յուրաքանչյուրը պետք է ճիշտ պատկերացում ունենա իր սեփական դերի մասին և հոգեբանորեն ընդունի այդ դերը ,ունենա այն լիարժեք կատարելու մոտիվացիա :
3.Ամուսիններից յուրաքանչյուրը պետք է տեղյակ լինի ,որ ամուսնական դերերը փոխկապված են ,և միայն այդ կապի և փոխհամաձայնեցվածության մեջ կարող են լիարժեք և արդյունավետ կատարվել :
4.Դերերի փոխներգործությունը տեղի է ունենում աստիճանաբար ,կատարվում է անձանց և դերակատարումների փոխադարձ ուսումնասիրում և մշտադիտարկում ,փոխհամաձայնեցում և շտկում :
5.Փոխադարձ զիջողականությունը ամուսինների փոխհամաձայնության և հարմարվածության հասնելու հիմնական մեխանիզմներից մեկն է :
6.Անհրաժեշտ է տարբերել զիջումը և զիջողականությունը՝մի կողմից ,կոմֆորմիստական վարքն ու հարմարվողականությունը՝որպես անձի հատկություն՝մյուս կողմից :
Կարելի է տարբերել ամուսինների հարմարման 2 հիմնական մոտեցում՝ վարքային և հոգեբանական : Վարքային հարմարումն այն է , երբ ամուսիններից մեկի գործողությանը տրվում է այնպիսի պատասխան ,որը հաստատում է առաջինի գործողությունը՝համարժեք է նրան :Սակայն բոլոր նման գործողությունները ունենում են նաև ներհոգեկան կողմ :Եթե ամուսիններից մեկի ցանկությունը առաջ է բերում մյուսի՝ նրան ընդառաջ գնալու ցանկություն ,ապա կարելի է խոսել նաև ներհոգեկան հարմարման մասին :Դա ընդհանուր հարմարման գործընթացի ներքին կողմն է ,մինչդեռ արտաքին կողմը օբյեկտիվ դիտման համար մատչելի վարքն է :

Հեղինակ Հոգեբան Սոցիոլոգ Անուշ Պետրոսյան