Հերթական համերգից հետո, խնջույքի ժամանակ, պարուհուն արտասովոր նվեր են մատուցել։

Նաստյային «Կյանքի արմատ» թուրմ են նվիրել (Չինաստանում թուրմը պատրաստում են ժենշենից. այն ամենից օգտակար բույսն է համարվում, որն օգնում է ապրել մինչեւ 100 տարի), որը լցված է եղել տղամարդու սեռական օրգանի տեսքով անոթում։

Ապշած Վոլոչկովան լուսանկարը տեղադրել է իր միկրոբլոգում։ «Երեկ, խնջույքի ժամանակ մեզ «Կյանքի արմատ» թուրմ մատուցեցին ահա այսպիսի անոթով։ Խոսքեր չեմ գտնում…»։

Պարուհու երկրպագուները տարբեր կերպ են արձագանքել. «Այո, հումոր է, բայց գռեհիկ։ Եթե մարդիկ կնոջն ուղղված այդպիսի կատակ են թույլ տալիս իրենց, ուրեմն նրանք այդ կնոջն այդպես էլ տեսնում են», «Գռեհկություն»,- գրել են երկրպագուները։
news.am