Առաջին ատյանի ատարանի որոշմամբ՝ անչափահաս տղան ազատվել է քրեական պատասխանատվությունից: Նախաքննության ընթացքում անչափահաս տղային մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա Երևանի շենքերից մեկի մուտքում անառակաբարո գործողություններ է կատարել դեռահաս աղջկա նկատմամբ` շուրջ 5 վայրկյան վարտիքի վրայից ձեռքով շոյել է նրա սեռական օրգանը: Նրան մեղադրանք է առաջադրվել ակնհայտ տասնվեց տարին չլրացած անձի նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարելու համար (ՀՀ քրեական օրենսգրքի 142-րդ հոդվածի 1-ին մաս): Առաջին ատյանի դատարանն իր որոշման մեջ գրել է, որ մեղադրանքում անչափահաս տղան իրեն լիովին մեղավոր է ճանաչել, դատարանին հայտնել, որ չի հասկացել, թե ինչ է անում, անկեղծորեն զղջացել է կատարածի համար: Ըստ դատարանի՝ տղան նախաքննության ընթացքում ցուցմունք է տվել, որ աղջկա սեռական օրգանների արտաքին տեսքի նկատմամբ պատկերացում կազմելու և իր մոտ հնարավոր սեռական գրգռվածություն առաջանալու հանգամանքը պարզելու հետաքրքրությունից դրդված, առանց որևէ բառ ասելու մոտեցել է աղջկա և անպարկեշտ ձևով հպվել վերջինիս… վարտիքի վրայից շոշափելով գտել սեռական օրգանները և մոտ 4-5 վայրկյան շոյել: Առաջին ատյանի դատարանը որոշել է դադարեցնել քրեական հետապնդումը անչափահաս տղայի նկատմամբ. իր որոշման մեջ դատարանը գրել է, որ մեղսագրված հանցավոր արարքի նկատմամբ տղան ճանաչվել է սահմանափակ մեղսունակ, առաջին անգամ կատարել է ոչ մեծ ծանրության հանցագործություն, որի համար անկեղծորեն զղջացել է, բնութագրվում է դրական, բացակայում են պատասխանատվությունը և պատիժը ծանրացնող հանգամանքները: Դատարանը գտել է, որ նշված հանգամանքները էականորեն նվազեցնում են անչափահաս տղայի կատարած հանցավոր արարքի հանրության համար վտանգավորության աստիճանը և նրան ուղղելու համար բավարար է դաստիարակչական բնույթի հարկադրանքի միջնոցների կիառումը: Դատարանը գտել է նաև, որ անչափահաս տղայի նկատմամբ ծնողների հսկողությանը հանձնելը 6 ամիս ժամկետով դաստիարակչական բնույթի հարկադրանքի միջոցի կիրառումը բավարար է սոցիալական արդարությունը վերականգնելու, ինչպես նաև վերջինիս կողմից նոր հանցագործությունները կանխելու համար: Դատարանի որոշել է անչափահաս տղային ազատել ՀՀ քրեական օրենսգրքի 142-րդ հոդվածի 1-ին մասով քրեական պատասխանատվությունից և նրա նկատմամբ կիրառել դաստիարակչական բնույթի հարկադրանքի միջոց` ծնողներին հանձնելը 6ամիս ժամկետով, նրանց վրա դնելով անչափահասի նկատմամբ դաստիարակչական ներգործության և նրա վարքագծի նկատմամբ վերահսկողության պարտականությունը: Դատարանը որոշել է նաև անչափահաս տղայի նկատմամբ նշանակել հոգեբույժի մոտ արտահիվանդանոցային հսկողություն և հարկադիր բուժում` բժշակական բնույթի հարկադրանքի միջոցը: Առաջին ատյանի դատարանի որոշումն ուժի մեջ է մտնելու հրապարակումից մեկ ամիս անց:

168.am