Արագածոտնի մարզի Սորիկ գյուղի բնակիչ Թոռնիկ Շ-.ն մեղադրվում է 14 տարին չլրացած անչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու մեջ: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Դատական տեղեկատվական համակարգից:
Դեպքը տեղի է ունեցել 2012թ. օգոստոսին: Մի քանի օր շարունակ 16-ամյա Թոռնիկ Շ.-ն հանդամասերում սեքսուալ բնույթի բռնի գործողություններ է կատարել 9-ամյա Ա. Մ.-ի նկատմամբ:
Թոռնիկ Շ.-ն մեղադրանք է առաջադրվել Քրեական 139-րդ հոդվածի 3-րդ մասով եւ նախատեսում է ազատազրկում 8-15 տարի ժամկետով:
Գործը քննվում է Արագածոտնի ընդհանուր իրավասության դատարանում: Դատական հաջորդ նիստը կկայանա փետրվարի 19-ին: