
Ջորջ Միդ
1. Իմիտացիայի (ընդօրինակման) էտապ: Այս էտապում երեխաները ֆիքսում և ընդօրինակում են մեծահասակների վարքը` շատ ժամանակ հասկանալով կամ չհասկանալով դրա էությունը: Այլ կերպ ասած ֆիքսում են ենթագիտակցաբար և անգիտակցաբար:
Նրանք այս շրջանում ջանում են նմանվել իրենց մայրիկին, հայրիկին, մեծ եղբորը կամ քույրիկին: Այդ է պատճառը, որ նրանք նախընտրում են օգտվել ոչ թե խաղալիքներից, այլ ռեալ առարկաներից` գդալ (կաթսայում խառնել ճաշը` ինչպես մայրիկը կամ ավագ քույրը), զանգել (խոսել ինչպես հայրիկը), հրաժարվել ուտել շիլան (ինչպես ավագ եղբայրը) և այլն:
2. Խաղային էտապը: Այս էտապում երեխայի մոտ այնքան է զարգացել երևակայությունը, որ նա կարողանում է զբաղվել ինչ-որ մասագիտությամբ խաղերի միջոցով: Կամ էլ խաղերի ժամանակ իրականացնել հայրիկի, մայրիկի կամ այլ մարդկանց սոցիալական դերերը:
3. Կոլեկտիվ խաղերի էտապ: Այս էտապում երեխան սովորում է ճանաչել շրջապատողների սպասելիքները: Օրինակ` ֆուտբոլ խաղալու ժամանակ, երբ երեխան ստանում է գնդակը, նա կարող է ընկերներին պաս տալ, գոլ խփել և այլն: Այս էտապում անձի ձևավորման երկու կարևորագույն կոմպոնենտներն են` «Ես-ինքս» և «Ես-ինձ» հասկացությունները:

1
Անձի ձևավորումը` ըստ Չարլ Կուլիի

Charlz Kulin
Ամերիկացի սոցիոլոգ Չարլզ Կուլին կարծում էր, որ անձնավորությունը սոցիալական ինտերակցիաների արդյունքն է: Մարդը ճանաչում է իրեն (այսինքն` ինքնագիտակցություն), երևակայելով, թե ինչ են իր մասին մտածում ուրիշները: Այսինքն` նա իր համար ստեղծում է մի երևակայական հայելի, որի մեջ նա արտացոլված է ուրիշի աչքերով:
Եվ հենց այդ հայելին էլ հանդիսանում է իր «Ես» -ը, որը կախված է երեք կարևոր տարրերից.
1. Ինչպե՞ս են ընդունում ու նայում ինձ ուրիշները:
2. Ինչպե՞ս են գնահատում ինձ ուրիշները:
3. Իմ «Ես»-ի ինքնազգացողությունը, որպես իմ ինքնագնահատականի պատասխան:

2
Անձի ձևավորումը` ըստ Զիգմունդ Ֆրեյդի

Freydy
Զիգմունդ Ֆրեյդի ներկայացմամբ` մարդը անընդհատ կոնֆլիկտների մեջ է գտնվում ինքն իր և հասարակության հետ: Եվ հենց այս հարատև մարտում էլ ձևավորվում է անձի կառուցվածքը, որը բաղկացած է հետևյալ երեք կարևորագույն տարրերից.
1. Մարդու բնատուր հատկանիշները և ցանկությունները, որոնք կազմում են անձի անգիտակցական կոմպոնենտը:
2. Գիտակցական մակարդակն է, որը կառավարում է անգիտակցական կոմպոնենտը:
3. Սա գնահատողական կոմպոնենտն է, որի կառուցվածքը ձևավորվում և կայանում է ծնողների, շրջապատող մարդկանց գնահատականների հիման վրա:
.jpg)
3
Հեղինակ Հոգեբան Սոցիոլոգ Անուշ Պետրոսյան
Աղբյուր www.18plus.am