Անգլիայում եւ Ուելսում ուժի մեջ է մտել նույնասեռական ամուսնություններն օրինականացնելու մասին օրենքը, հայտնում է Reuters-ը` վկայակոչելով Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Քեմերոնին:
Պատմական օրենքը գեյերի եւ լեսբուհիների հավասար իրավունքների համար պայքարի վերջին փուլն է:
Մի քանի նույնասեռական զույգեր հարսանեկան արարողություն են տոնել ուրբաթ՝ լույս շաբաթ օրվա գիշերը` փորձելով դառնալ առաջինը, ով կասի «այո», հաղորդում է «gazeta.ru»-ն:
Ըստ Քեմերոնի` այդ քայլը կարեւոր է երկրի համար: «Պարզ ասած` Մեծ Բրիտանիայում այլեւս նշանակություն չունի, թե արդյոք դուք «նատուրալ եք», թե` գեյ, պետությունը ձեր հարաբերությունները հավասար է ճանաչելու», — հայտարարել է Քեմերոնը:
Աղբյուր՝ news.am