Հայաստանի պաշտպանության նախարարությունում գերատեսչության համապատասխան ստորաբաժանումների ղեկավարները հանդիպել են լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ:

Հանդիպման ընթացքում լրագրողներին տեղեկացրել են հայ-ադրբեջանական սահմանին եւ Լեռնային Ղարաբաղի ու Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում իրավիճակի մասին: Պաշտպանական գերատեսչությունների ներկայացուցիչների փոխանցմամբ, անցյալ շաբաթվա ընթացքում հակառակորդը 445 անգամ խախտել է հրադադարի ռեժիմը, այդ թվում՝ տարբեր տրամաչափի զենքի եւ հրետանու կիրառմամբ:

Քննարկվել են նաեւ սեպտեմբերի 25-30-ը հայ-ադրբեջանական սահմանին եւ շփման գծում տեղի ունեցած իրադարձությունները, իրավիճակի սրմանն ուղղված Ադրբեջանի սադրիչ քայլերը, հայկական կողմի պատասխան գործողությունները:

Լրագրողներին է ներկայացվել նաեւ անօդաչու սարքերի օգնությամբ հակառակորդի կենդանի ուժին եւ ենթակառուցվածքներին հասցված վնասի մասին փաստագրական ֆիլմ:

Շուրջ մեկուկես ժամ տեւած հանդիպման ժամանակ ՊՆ ներկայացուցիչները նաեւ պատասխանել են լրագրողներին հետաքրքրող հարցերին:

news.am