Այս մասին SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում ասաց Կարեն Արեյանի մայրը՝ Մարինա Արայանը: Նա նշեց, որ գործով նորություններ կան, բայց այս պահին ոչինչ չի ցանկանում հրապարակել:
Միաժամանակ նշեց, որ առաջիկայում հայտնի կդառնա, թե խոսքն ինչի մասին է: «Շուտով կիմանաք, թե խոսքն ինչի մասին է, բայց այս պահին ավելին ասել չեմ կարող»,-ասաց Կարենի մայրը: Նշենք, որ Կարեն Արեյանի պատժաժամկետը կլրանա 2015թ-ի ապրիլին:
Մինչեւ այդ հայտնել էինք, որ Կարեն Արեյանի հարազատները դիմել են Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Հիշեցնենք նաև, որ Անժելա Սարգսյանի պոռնոգրաֆիկ նկարները տարածելու համար 2011 թվականին Կարեն Արայանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 14 հոդվածի հատկանիշներով՝ անձնական կամ ընտանեկան կյանքի մասին տեղեկություններն ապօրինի հավաքելը, պահելը, օգտագործելը կամ տարածելը, ինչպես նաեւ 263 հոդվածի հատկանիշներով` պոռնոգրաֆիկ նյութեր կամ առարկաներ ապօրինի տարածելը:
Քննելով գործը՝Երեւանի Կենտրոն-Նորք Մարաշ ընդհանուր իրավասության դատարանը նրան դատապարտեց 3 տարի 6 ամիս ազատազրկման:
© shamshyan.com