Life.panorama.am-ը գրում է, որ Երևանի Հրաչյա Ղափլանյանի անվան Դրամատիկական թատրոնի դերասանուհի Անժելա Սարգսյանը իր ակտիվ նորամուտը որոշել է նշել կանանց միջազգային օրվա կապակցությամբ կազմակերպած ռիթմիկ միջոցառմամբ: Կայքին տված բացառիկ հարցազրույցում Անժելա Սարգսյանը անդրադարձել է նոր ծրագրերին, հին ընկերներին ու որոշ չափով՝ առաջիկա անելիքներին:
–Անժելա, կարծեք թե մարտի 8-ին կանանց համար անակնկալ ունեք այո՞: Ինչի՞ նասին է խոսքը: Դուք ներկայանալու եք որպես հանդիսավա՞ր: Բեմո՞ւմ եք լինելու:
-Այո, մարտի 8-ին ժամը 19:00-ին գեղեցիկ միջոցառում կլինի Amigo latino club-ում: Երեկույթը ես եմ կազմակերպել, ինքս էլ կվարեմ ու, իհարկե, բոլորի հետ միասին լավ ժամանակ կանցկացնեմ…Բեմ չի լինելու, լատինաամերիկյան պարեր են լինելու, սիրով սպասում եմ նրանց, ովքեր սիրում են այդ մշակույթը:
–Հրավիրվածներ լինելո՞ւ են:
-Հրավիրել եմ միայն մոտ ընկերուհիներիս… Իսկ երեկույթին սիրով կսպասեմ իմ հանդիսատեսին, ով միշտ ցանկացել է ինձ հետ շփվել բեմից դուրս… Այստեղ մեր շփումն իրականանալի է, միասին մի լավ կպարենք և կուրախանանք…
–Դուք հիմա այդ ակումբո՞ւմ եք աշխատում:
-Ոչ, ակումբում չեմ աշխատում, պարզապես այնտեղ հաճախ եմ լինում ընկերներիս հետ… Սիրում եմ լատինաամերիկյան ռիթմեր…
–Ինչպե՞ս միտք ծագեց նման փարթի կազմակերպելու:
-Պարզապես փարթիների վերջերս շատ եմ մասնակցում, ինչից ելնելով՝ ինքս էլ ցանկացա կազմակերպել… Հուսամ, սրանով չեմ սահմանափակվի…
-Հուսամ՝ զբաղվածությունս կների, որպեսզի ապրիլի 7-ին էլ կարողանամ որևէ բան կազմակերպել… Շատ հետաքրքիր գաղափարներ ունեմ…
–Հավանաբար, օրը անակնկալներով լեցուն է լինելու: Օրվա գլխավոր անակնկալը ո՞րը կլինի:
-Անակնկալի մասին եթե խոսեմ, այլևս անակնկալ չի լինի … Թող իսկապես մնա անակնկալ…
Շարունակությունը` սկզբնաղբյուր կայքում