Armlur.am-ի հավաստի աղբյուրների փոխանցամբ՝ ապրիլի 16-ին՝ 05:00-ին, Արգավանդի խաչմերուկում գտնվող VIVARO.bet բուքմեյքերական ընկերության մոտ իգական սեռի երկու ներկայացուցիչներ ծեծկռտուք են սարքել: Պարզվել է, որ վեճի «հեղինակներն» են եղել 33-ամյա Արմինեն և 39-ամյա Լուսինեն: Ականատեսների փոխանցմամբ` Լուսինեն ճանկռել է Արմինեի դեմքը, բռունցքներով հարվածել վերջինիս մարմնի տարբեր մասերին և սպառնալիքներ հնչեցրել, ինչին ի պատասխան՝ Արմինեն ոտքերով հարվածել է Լուսինեի կրծքավանդակին` պատճառելով նրան ֆիզիկական ցավ: Դեպքի հավաստիությունը պարզելու համար՝ Armlur.am-ը կապ հաստատեց Ոստիկանության լրատվության և հասարակայնության բաժնի հետ, որտեղ հաստատեցին լուրը` հայտնելով, որ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, կատարվում է նախաքննություն:
Արգավանդի խաչմերուկում կանայք հայհոյել և ծեծել են իրար…
|
Կիսվել
Comments are closed.