Արգենտինայի նախագահ Քրիստինա Ֆերնանդես դե Կիրշները դարձել է լեսբի զույգի՝ կաթոլիկ եկեղեցում կքնված երեխայի կնքամայրը, այս մասին հայտնում է BBC-ն:
Նախագահը անձամբ չի այցելել արարողությանը՝ փոխարենը ուղարկելով իր ներկայացուցչին:
Ումմա Ազուլ անունով երեխան երկու ամսական է, մկրտվել է Կորդոբա քաղաքում:
Զույգն ասել է, որ հենց նախագահին է կնքամայր ընտրել՝ այդ կերպ գեյերի իրավունքներին սատարելու համար նրանից շնորհակալություն հայտնելու նպատակով:
Արգենտինայի նախագահը միասեռական ամուսնություններն օրինականացրել էր, չնայած երկրի կաթոլիկ հիերարխիայի առարկությանը:
Հռոմի պապը, ով Արգենտինայից է, ասել է, որ եկեղեցում պետք է կնքվեն բոլոր երեխաները: Չնայած Բուենոս Այրեսի արքեպիսկոպոս եղած ժամանակ նա դեմ է եղել գեյ ամուսնություններին:
Աղբյուր՝ www.tert.am