Ամերիկան Արիզոնա նահանգի ղեկավար Ջանիս Բրյուերը արգելել է գործարկել օրենքը, որը թույլ է տալիս մասնավոր բիզնեսին մերժել հաճախորդներին, մասնավրապես, նույնասեռաաններին, սպասարկել կրոնական համոզմունքների պատճառով:

Ինչպես հաղորդվում է, օրենքը մեծ արձագանք էր ստացել: Պահպանողական հայացքների տեր նահագապետը կարծում է, որ օրենքի ձեւակերպումը լղոզված է ու ան ավելի շատ խնդիրներ կառաջացնի, քան կլուծի, հաղորդում է Ռոսբալթը՝ վկայակոչելով Fox News-ը:


Աղբյուր՝ news.am