Անցյալ շաբաթ Արքանզասի դատարանը չեղյալ էր հայտարարել նույնասեռական ամուսնությունների վերաբերյալ իշխանությունների արգելքը, եւ երկուշաբթի օրվանից 450 ԼԳՏՊ զույգ հասցրել էր ամուսնանալ:
Սակայն այժմ Արքանզասի Գերագույն դատարանը կասեցրել է այդ վճռի գործողությունը, քանի դեռ չի դիտարկվել բողոքարկումը, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Վերջին մի քանի ամիսներին Միչիգանը, Թեքսասը, Յուտան, Օկլահոման եւ Վիրջինիան վերանայել էին իրենց օրենսդրությունները` ԼԳՏՊ զույգերի օգտին: Սակայն ԱՄՆ-ի պահպանողական հարավում միայն Արքանզասն էր որոշել այդպիսի քայլի դիմել:
Աղբյուր՝ news.am