Գրի առավ Աստղիկ Բաղդասարյանը
Լուսանկարները ըստ Աշխեն Դավթյանի (Pirate)

Եվ այսպես, նախընտրական փուլին մասնակցում են 100-ից ավել պարողներ: Այս փուլում մասնակիցները ներկայացնում են 1 րոպեանոց պարային համար Street dance -ի տարբեր ոճերում: DJ-ն ապահովում է համապատասխան պարային երաժշտությունը, պետք է միայն հետևել ռիթմին և տպավորել ժյուրիին` պարային բարդ շարժումներով:

«Մրցույթներից առաջ միշտ հուզվում եմ, բայց գրեթե միշտ ամենալավը ես եմ ելույթ ունենում»,- ասում է 16-ամյա Լիլիթը, ով նոր է վերադարձել Վրաստանից, որտեղ հաղթող է ճանաչվել պարային օլիմպիադայում:

«Պարն իմ կյանքն է, կյանքիս ռիթմն է: Արդեն 9 ամիս է պարում եմ Street dance պարեր և չեմ պատկերացնում մեկ օր անգամ առանց պարի»,-Cosmo.am-ի հետ զրույցում ասաց 19-ամյա Լիանան:

Դե՛ ինչ, նախընտրական փուլն արդեն կայացած է, ընտրվել են լավագույն պարողները :Առջևում գլխավոր մրցութային փուլն է, որը տեղի է ունենալու մայիսի 19-ին Play City համալիրում: Այս փուլում անհատական պարողները, դուետներն ու խմբերը մրցելու են լավագույնի կոչման համար:

Բաց մի՛ թող պարային այս տոնը: Վստահորեն կանխատեսում ենք` մրցույթի շարունակությունը ցնցող է լինելու, որի մասին մրցույթի պաշտոնական ինֆորմացիոն հովանավոր Cosmopolitan Հայաստանը քեզ անպայաման տեղյակ կպահի:
cosmo.am