Լոռու մարզի Վանաձոր քաղաքի 43-ամյա բնակիչ Արմենուհի Ս.-ն մեղադրվում է կավատությամբ զբաղվելու մեջ: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Դատական տեղեկատվական համակարգից:
Արմենուհի Ս.-ն 3 տարի Արաբական Միացյալ Էմիրություններում զբաղվել է մարմնավաճառությամբ, իսկ այնուհետեւ արդեն կավատությամբ եւ դրանով գումար վաստակել:
Վանաձորի բնակչուհուն մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 262-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, որը նախատեսում է տուգանք՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով, կամ կալանք` մինչեւ երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկում՝ մեկից չորս տարի ժամկետով: Արմենուհին կալանավորված է:
Գործը քննվում է Կենտրոն եւ Նորք Մարաշ ընդհանուր իրավասության դատարանում: Դատական նիստի օրը դեռ նշանակված չէ: