Այսօր՝ մարտի 15-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 15:00-ի սահմաններում Երևանի բնակիչ, 26-ամյա Գրիգոր Հարությունյանը իր վարած ЗИЛ մակնիշի 695 UU 63 համարանիշի աղբատար ավտոմեքենայով Մովսես Խորենացի փողոցում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել թիվ 177 տան պատին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով պատը մասամբ փլուզվել է և, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան: Օպերատիվորեն վթարի վայր են ժամանել Տարածքային կառավարման և Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության փրկարարական թիվ 17-րդ հատուկ նշանակության ջոկատը՝ Զավեն Մելքոնյանի գլխավորությամբ, ովքեր բացել են տան դեֆորմացված երկաթե դուռը: Վթարի վայր են ժամանել նաև ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողներտը և ապահովագրական ընկերության ներկայացուցիչը: Փաստի առթիվ ՃՈ հետաքննչական բաժնի հետաքննիչ Տիգրան Պողոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:

shamshyan.com