Երեկ` ապրիլի 1-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել «Զվարթնոց» օդանավակայանում: NEWS.am-ին հայտնի է դարձել, որ ուղեւորների ժամանման մաքսատան հատվածում միջին տարիքի մի տղամարդ է մահացել:

Մեզ հաջողվեց պարզել մահացածի ինքնությունը, նա Մոսկվա-Երեւան չվերթի օդանավի ուղեւոր է եղել, 51 տարեկան: Ժամանման սրահի մաքսատան հատվածում նրա ինքնազգացողությունը վատացել է, որից հետո մահացել: Նա Ախալքալաքի բնակիչ է եղել:

news.am