Այս պահին արտակարգ իրավիճակ է տեղի ունեցել Երևանի Կենտրոն վարչական շրջանի Քաջազնունի փողոցում: Ինչպես նշված տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ուժեղ քամու պատճառով ծառն ամբողջովին արմատախիլ է եղել և շրջվել թույլատրելի մասում կայանված ավտոմեքենայի վրա՝ վնասելով այն: Օպերատիվորեն ժամանել են փրկարարները, ովքեր էլեկտրական սղոցով մասնատեցին ծառը, ինչից հետո միայն հնարավոր եղավ կաթվածահար եղած երթևեկությունը նշված փողոցում վերացնել: Մեքենայատերերը չգիտեին, թե ով է փոխհատուցելու կրած վնասը, քանի որ ԱՊՊԱ-ն նրանց ասել էր, որ եթե մեքենաները Կասկո չի, ապա փոխհատուցման մասին մոռանան, իսկ Երևանի քաղաքապետարանն ու Կենտրոն վարչական շրջանի ղեկավարությունը տուժածների մոտ հույսեր չեն տալիս, քանի որ ասում էին. «Էնքան կտանեն, կբերեն, որ մի էրկու մեքենայի փող էլ կծախսենք»:
shamshyan.com