Այս պահին շարունակում է լարված իրավիճակը Վերին Լարս ավտոճանապարհին, որտեղ 100-ից ավելի ավտոմեքենաներ չեն կարողանում շարունակել ճանապարհը: SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում Հայաստանի քաղաքացիները հայտնեցին, որ անցակետը դեռ փակ է, և վրացական իշխանությունները ոչ մի կոնկրետ պատասխան չեն տալիս, թե երբ թույլ կտան երեկվանից ճանապարհին մնացած մեքենաներին շարունակել իրենց ճանապարհը դեպի Ռուսաստան: Վրացական կողմը հայտնել է, որ անցակետը փակ է բքի և ուժեղ ձյան պատժառով: Հիշեցնենք, որ ավտոմեքենաների մեջ կան նաև երեխաներ ու ծերեր:

shamshyan.com