Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Նոր Նորքի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր.-ի 177 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քրգործը հարուցվել է հունվարի 21-ին Երևանի Նոր Նորք վարչական շրջանի 9-րդ զանգվածի 16բ շենքի 19 բնակարանի բնակիչ Արտաշես Ալեքսանյանի տնից առանձնապես խոշոր չափի գողություն կատարելու փաստով:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ այդ օրը՝ ժամը 12:00-20:30-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք բակի կողմից ցանցի վրայով անցել են տան կողմը, կոտրել երկաթե վանդակաճաղը, այնուհետ բացել տան դուռը և այնտեղից գողացել ոսկյա զարդեր, Ա. Ալեքսանյանի՝ որպես մրցանակ ստացած կրծքանշանները և հեռուստացույցը, հետո տան մյուս դռնից իրենց ավարով հեռացել են:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Ա. Ալեքսանյանը հայտնի է մի քանի սիրված հեռուստասերիալներում և ֆիլմերում խաղացած գլխավոր դերերով, այդ թվում՝ «Գարեգին Նժդեհ», «Հարազատ թշնամի» և այլն:
Նյութի աղբյուր