Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավային (Ֆիզուլի) ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում այսօր՝ մայիսի 26-ին հակառակորդի կողմից արձակված գնդակից զոհվել է փոխգնդապետ: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին Հայաստանի ՊՆ մեր աղբյուրները:
Զոհված փոխգնդապետը Լեռնային Ղարաբաղից էր: Նրա անձնական տվյալները դեռ չեն հայտնում:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, մայիսի 26-ին ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավային (Ֆիզուլի) ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում հակառակորդի կողմից արձակված գնդակից աջ ձեռքի շրջանում միջին ծանրության հրազենային վիրավորում էր ստացել զինծառայող, 1994թ. ծնված Աշոտ Ալիկի Գրիգորյանը:
Միջադեպի մանրամասները պարզելու համար տարվում է քննություն: