1.Աստված երբեք չի հոգնում:
«Մի՞թե չգիտես, կամ չե՞ս լսել, որ հավիտենական Աստված է Տերը՝ երկրի ծայրերի ստեղծողը. Նա չի հոգնի և չի վաստակի, նրա հանճարը անքննելի է» (Եսայի 40.28):
2. Չկա ոչինչ, որ անհնար լինի Աստծո համար:
«Ո՜հ, Տեր, դու ես ստեղծել երկինքն ու երկիրը քո մեծ զորությունով և քո մեկնած բազուկով, քեզ համար ոչ մի բան դժվար չէ» (Երեմիա 32.17):
3.Աստված սուրբ է:
«Եվ մեկը կանչում էր մյուսին և ասում. Սուրբ, Սուրբ, Սուրբ է Զորաց Տերը. բոլոր երկիրը լիքն է նրա փառքով» (Եսայի 6.3):
4. Աստված անաչառ է:
«Ճշմարտությամբ հասկանում եմ, որ Աստված աչառ չէ: Այլ ամեն ազգումն, ով որ վախենում է նրանից և արդարություն է գործում, ընդունելի է նրան» (Գործք Առաքելոց 10.34-35):
5. Աստծո Խոսքը չի կարող անկատար մնալ:
«Իմ ուխտը չեմ անարգի և իմ շրթունքներից դուրս եկածը չեմ փոխի» (Սաղմոս 89.34):
6. Աստված ասում է, որ այլևս երբեք չի հիշում մեր մեղքերը, որոնք ներվել են:
«Ես՝ ես եմ, որ ջնջում եմ քո հանցանքները իմ պատճառով և քո մեղքերը չեմ հիշում» (Եսայի 43.25):
7. Աստված երբեք չի արարում անհաջողակների:
«Բայց շնորհակալություն Աստծուն, որ ամեն ժամանակ մեզ հաղթող է անում Քրիստոսում և իր գիտության հոտը մեզանով հայտնվում է ամենայն տեղ» (Բ Կորնթացիս 2.14):
8. Աստված երբեք չի հրաժարվի մեզնից:
«Ուժովացեք և քաջ եղեք, մի վախենաք և նրանց երեսիցը մի զարհուրեք, որովհետև քո Տեր Աստվածն ինքն է քեզ հետ գնում. նա քեզ չի թողնի և քեզ չի ձգի» (Երկրորդ Օրինաց 31.6):
9. Մենք միշտ Աստծո մտքում և սրտում ենք:
«Քանի՜ պատվական են ինձ համար քո խորհուրդները, ով Աստված, քանի՜ մեծ է նրանց թիվը: Եթե համարեմ նրանց՝ ավազից շատ են. զարթնեցի և դեռ քեզ հետ եմ» (Սաղմոս 139.17-18):
10. Աստծո սերը մեր նկատմամբ հավիտենական է:
«Հեռվանց է երևացել ինձ Տերը, թե հավիտենական սիրով սիրել եմ քեզ. դրա համար քաշեցի քեզ ողորմությունով» (Երեմիա 31.3):
Նյութի աղբյուր՝ crossnews.am