Ինչպես վթարի վայրից հայտում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով Opel-ը գլխիվայր շրջվել է, իսկ 2 վարորդները տեղափոխվել են Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն: Վարորդներին օգնություն են ցուցաբերել քաղաքացիները և օպերատիվորեն դեպքի վայր ժամանած ՃՈ 1-ին սպայական գումարտակի 8-րդ դասակի աշխատակիցները և Nissan-ի վարորդի օգնությամբ գլխիվայր շրջված Օպել-ի միջից դուրս են բերել վարորդին: Կարճ ժամանակում վթարի վայր են ժամանել ապահովագրական ընկերության ներկայացուցիչները: Վթարի մասին տեղեկացվել է ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոն, որտեղից դեպքի վայր են ուղարկվում ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչին: Տեղում են նաև ոստիկանության Նոր Նորքի բաժնի պարեկապահակային ծառայության գնդի ծառայողները:

shamshyan.com