Կաթոլիկ եպիսկոպոս Մաքս Դայվիսը, ում մեղադրում են անչափահասի նկատմամբ սեռական ոտնձգություն կատարելու մեջ, աշխարհիկ դառնալու որոշում է կայացրել:
Դեյվիսին ներկայացրած մեղադրանքը թվագրվում է 1969թ.: Դեյվիսը եկեղեցու սպասավոր է կարգվել 1971թ.-ից:
Քահանան հերքում է բոլոր մեղադրանքները:
Մայիսին կարդինալ Ջորջ Փելը հետաքննություն արդյունքներով հայտարարել էր, որ Ավստրալիայի կաթոլիկ եկեղեցին ծածուկ է պահել երեխաների հետ դաժան սեռական վերաբերմունքի դեպքերը, որոնք հետագայում հանգեցրել են ինքնասպանության, հաղորդում BBC-ի ռուսական ծառայությունը:
Աղբյուր՝ news.am