Փետրվարի 21-ին, ժամը 17.35-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, Երեւանի Տիգրան Մեծի պողոտայի եւ Գլինկայի փողոցի խաչմերուկից ոստիկանության Էրեբունու բաժին բերման են ենթարկել 1987 թ. ծնված Լեւոն Ա.-ին: Խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է դատարկ դրամապանակ:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ Լեւոն Ա.-ն խոստովանական բացատրություն է տվել, որ դրամապանակը նույն օրը, ժամը 17.20-ին, գողացել է թիվ 58 երթուղու ավտոբուսի սրահում` մի կնոջ պայուսակից:

Ձեռնարկվում են միջոցառումներ տուժողին հայտնաբերելու ուղղությամբ:

Կատարվում է հետաքննություն:

news.am