Այսօր՝ մայիսի 8-ին, Վրաստանի Հանրապետությունում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար, ինչի հետևանքով կան վիրավորներ: Բոլոր վիրավորները Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ են: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 04:23-ի սահմաններում Ասպինձա քաղաքի մոտ, դեռևս չպարզված հանգամանքներում «Opel Vectra» մակնիշի 34 VT 295 համարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և ընկել ձորակը: Ավտովթարի հետևանքով Գյումրի քաղաքի բնակիչներ Միքայել Այվազյանը, Էդվարդ Համբիկյանը, Սեդրակ Շահինյանը և Աննա Ռաֆանյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Ասպինձա քաղաքի բժշկական կենտրոն: Նրանց վիճակը գնահատվում է միջին ծանրության:
Ավտովթար՝ Վրաստանում, բոլոր տուժածները Հայաստանի քաղաքացիներ են…
|
Կիսվել
Comments are closed.