Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Շիրակի մարզի քննչական բաժնի Արթիկի քննչական բաժանմունքի քննիչ Շահեն Իկիլիկյանի կողմից նյութեր են նախապատրաստվում երեկ՝ հունիսի 4-ին, Շիրակի մարզում տեղի ունեցած ավտովթարի փաստով: Ժամը 12:50-ի սահմաններում ոստիկանության Արթիկի բաժին ահազանգ է ստացվել, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 110 կմ հատվածում բախվել են Շիրակի մարզի Երազգաորս գյուղի բնակիչ, 27-ամյա Վարդան Գրիգորյանի վարած Mercedes մակնիշի 56 ՍP 555 համարանիշի և Արագածոտնի մարզի Մաստարա գյուղի բնակիչ, 44-ամյա Արա Անդրեասյանի վարած Վազ 2106 մակնիշի 34 NQ 048 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Mercedes-ը կողաշրջվել է: Նրա ուղևորը՝ 3-ամյա Գայանե Գրիգորյանը, տեղափոխվել է Ավստրիական հիվանդանոց: Տեղում բժշկական օգնություն է ստացել նաև «06»-ի վարորդը:

shamshyan.com