Համացանցը ժամանակին իրար խառնած ու քննադատությունների տարափի արժանացած տեսաբլոգեր Անժելա Մկրտչյանը, ով, հիշեցնենք, որ Asekose.am-ի Փոփ Արտ հաղորդման շրջանակներում խոստացել էր երեսուն տարեկանում իրար խառնել ողջ Հայաստանը, վերջերս հայտարարեց, թե հեռացել է համացանցից, և որոշել է ամբողջովին փոխվել:
Սակայն համացանցում հայտնվել է տեսանյութ, որտեղ Անժելա Մկրտչյանը շարունակում է իր համացանցային արկածներն` այս անգամ ընկերոջ հետ. վերջինս իբր հումոր է անում և ասում. «Ես այսօր ցույց կտամ այնպիսի բան, որ դուք չեք տեսել երբեք` ավելին իմ ննջասենյակում…»:
Հիշեցնենք, որ բլոգերներից մեկը վերջերս պարզել էր, որ Անժելայի հայրը խոշոր գործարար, բենզին ներկրող CPS ընկերության սեփականատեր Կարեն Մկրտչյանն է:
Աղբյուր՝ asekose.am