Ըստ երևույթին, մեքենաները ցուցադրական էին շրջում, որպեսզի քաղաքացիների մեջ վախի մթնոլորտ տարածեն: Այն պահից, երբ քաղաքացիների խումբը նոսրացավ, ոստիկանական մեքենաները դադարեցին շրջել ու ոստիկանները սկսեցին լքել Ազատության հրապարակի տարածքը: Տարածքում այլևս ոստիկան չկա:

Հիշեցնենք, որ մինչ այս, ոստիկանները հրապարակում օպերատիվ աշխատանքեր իրականացնելու մասին հայտարարություն էին արել: Այս պահին, սակայն, հրապարակում դետևս քաղաքացիների փոքր զանգված կա, որը շենքի աստիճանների վրա մոմավառոթյուն է կազմակերպել:

Քիչ առաջ Ազատության հրապարակից բերման են ենթարկվել տասնյակ քաղաքացիներ:

Ինչպես Newsline-ին պատմեց ակտիվիստ Վաղինակ Շուշանյանը, ինքը եկել է Ազատության հրապարակ ու տեսել, որ քաղաքացիական հագուստով անձիք բառացիորեն «քարշ են տալիս» հրապարակում գտնվող քաղաքացիներին: Ընդ որում, Շուշանյանի խոսքով, այդ ժամանակ տարածքում ներկա են գտնվել նաև ոստիկաններ, որոնք չեն խոչըդոտել քաղաքացիական հագուստով անձանց գործողությունները:

Ի դեպ, նշենք, որ այս պահին Գյումրիում կատարվող բախումներին մասնակցում է ոստիկանների շատ մեծ բանակ: Քանի որ ոստիկանության մեծ մասը կենտրոնացած է Գյումրիում, հավանաբար Երևանում գործի են անցել քաղաքացիական հագուստով ծառայողները:

Քաղաքացիներից Արմինե Դավթյանը Newline-ի թղթակցին տեղեկացրեց, որ իրենք եկել էին Ազատության հրապարակ խաղաղ ակցիա անելու, մոմեր վառելու, ինչի կապակցությամբ Facebook սոցիալական ցանցում event էին բացել: Քիչ անց ոստիկանները մոտեցել են և մոտ 30-40 հոգու բերման ենթարկել:

Ոստիկանները փակել են Թումանյանի մուտքից դեպի Ազատության հրապարակ գնացող ճանապարհը:

Այս պահին հրապարակում գտնվող քաղաքացիներին ոստիկանները հրելով դուրս են բերում հրապարակից՝ դեպի Հյուսիսային պողոտա:

Newsline-ը ՀՀ ոստիկանության փոխգնդապետ Կարեն Մովսիսյանից հետաքրքրվեց՝ արդյոք իրականությանը համապատսպանո՞ւմ է քաղաքացիների տված տեղեկությունն այն մասին, որ քաղաքացիական հագուստով անձինք Ազատության հրապարակից փորձել են հավաքված քաղաքացիներին հեռացնել: Ի պատասխան Կ. Մովսիսյանը չբացառեց, որ նրանք կարող են լինել քաղաքացիական հագուստով ոստիկաններ: Նա նշեց, որ ոստիկանը Հայաստանի ցանկացած տարածքում՝ անկախ համազգեստով լինելուց կամ չլինելուց, շարունակում է ոստիկան մնալ ու վտանգ զգալու դեպքում պարտավոր է պահպանել օրենքը: Փոխնգնդապեն ասել է նաև, որ ոստիկանները օպերատիվ տեղեկություն են ունեցել այն մասին, որ Ազատության հրապարակում հավաքված անձանց մեջ կան զինված անձինք:

Նշենք, որ «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի համաձայն՝ Հասարակական կարգի պահպանությունն ապահովելիս ոստիկանության ծառայողները պարտավոր են կրել սահմանված ձևի համազգեստ, որի վրա տեսանելի մասում փակցվում են ոստիկանության ծառայողին անձնապես նույնականացնելու հնարավորություն տվող տարբերանշաններ:

Newsline